Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այս պահին իր ամենագլխավոր թշնամին մարդիկ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

– Պարոն Մուրադյան, միմյանց հաջորդող վերջին պաշտոնանկությունները ինչի՞ մասին են խոսում:

– Կադրերի այս փոփոխությունը, այն էլ՝ չափազանց արագ փոփոխությունը, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, դրական են` տեղի է ունենում մարդկանց փնտրտուք: Բայց, ցավոք սրտի, ներկայիս հրաժարականներից հետո տեղի են ունենում այնպիսի մարդկանց նշանակումներ, որոնք որևէ կերպ չեն տարբերվում նախորդներից: Հարցն այն է, որ երկրի քաղաքական վերնախավը կարծում է, թե իր խնդիրը ոչ թե օրենսդրությունն է կամ կոռուպցիան, այլ անհատ մարդիկ: Եթե այդ փոփոխությունները որոշակի նպատակ ունենային՝ դրական փոփոխություններ կատարելու առումով, ապա, իհարկե, գովելի կլիներ, բայց հստակ է, որ դրա համար քաղաքական կամք չկա, դա բավականին հեռու է վերնախավից, կամ էլ նրանք են հեռու այդ ձգտումից:

– Հրաժարական տված պաշտոնյաներին բոլորը դիտարկում են որպես Ռոբերտ Քոչարյանի «մարդիկ», և կա գնահատական, որ այսկերպ Սերժ Սարգսյանը իր շրջապատից հեռացնում է քոչարյանականներին: Ձեր գնահատմամբ, նման կապ կա՞:

– Հնարավոր է, այդ հանգամանքը բացառել պետք չէ: Իհարկե, ասում են, որ այդ մարդիկ Քոչարյանի կողմնակիցներն են, և հնարավոր է՝ Սերժ Սարգսյանի մեջ նրանց նկատմամբ անվստահություն է առաջացել: Թերևս նա մտածել է, որ այդ մարդիկ որոշիչ ինչ-որ պահի լոյալ չեն լինի և այդ առումով հուսախաբ կանեն իշխանություններին: Ամեն դեպքում, հստակ է մի բան` Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այս պահին իր ամենագլխավոր թշնամին մարդիկ են, որոնք երկար ժամանակ իշխանության մեջ են գտնվել: Փաստ է, որ այդ մարդիկ չեն կարողացել իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, և նրանք կխորտակեն Սերժ Սարգսյանին: Հասկանալի է նաև մի բան, որ քաղաքական խմբերը շահագրգռված չեն դրական փոփոխություններով, նրանք զբաղված են սկանդալներով և մեկը մյուսի դեմ կրիմինալի փնտրտուքով:

– Հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնեց Ռուսաստան, դրանից հետո էլ սկսվեցին այս պաշտոնանկությունները: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք այդ այցը:

– Երկար տարիներ խոսվում էր, թե մենք փորձում ենք իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Իրականում բազմավեկտոր քաղաքականությունը Հայաստանի պարագայում միֆ է, նման քաղաքականություն կարող է իրեն թույլ տալ, ասենք, Չինաստանը, մենք` ոչ: Մոսկվային միշտ գրգռել է Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, վերջին այցերը Փարիզ, Վաշինգտոն և Վարշավա: Ավելին` Փարիզ և Վաշինգտոն այցերին այդքան խանդով չի վերաբերվում Մոսկվան, որքան Վարշավա այցին, քանզի պարզ է, որ հենց այնտեղ է ինտրիգը ընդդեմ Ռուսաստանի, և մենք էլ, փաստորեն, մասնակցում ենք այդ ինտրիգին: Եվ այս ամենից հետո այցելությունը Մոսկվա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Մոսկվային, որ իր գործունեությունը Արևմուտքում որևէ կերպ չի հակասում Ռուսաստանի շահերին: Իրականում էլ դա այդպես է, Սերժ Սարգսյանը չի կարող իրականացնել այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կվնասի Ռուսաստանին:

– Իսկ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում Ռուսաստանի մատը խա՞ռն է:

– Ռուսաստանի և Սերժ Սարգսյանի միջև էական խնդիրներ չկան, և դժվար թե Ռուսաստանը փորձի էապես ազդել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա: Կարծում եմ` Ռուսաստանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են:

– Ինչի՞ շուրջ:

– Ռուսաստանը չի միջամտելու մեր գործերին, նա հասկանում է, որ այստեղ ցանկացած ուժի հետ կարող է լեզու գտնել: Ռուսաստանը մտահոգված է մեկ այլ խնդրով, որ կան միտումներ, որ Արևմուտքը Հայաստանին օգտագործի իր քաղաքականության իրացման համար: Ավելին` Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդելու համար Ռուսաստանը բավարար լծակներ էլ չունի, նրանք այստեղ 100 տոկոսով սեփական մարդը չունեն: Իհարկե, որոշ չափով համակրում են այս կամ այն քաղաքական գործչին, ասենք՝ Ռուսաստանը պակաս է համակրում Տեր-Պետրոսյանին, քան Քոչարյանին, բայց ես կասկածում եմ, որ Ռուսաստանը լուրջ խաղադրույք դնի Քոչարյանի վրա:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված Տեր-Պետրոսյանի նկատմամբ պակաս համակրանքը:

– Տեր-Պետրոսյանը ժամանակին ստորագրել է Ռուսաստանի հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր, մտել է ԱՊՀ, բայց նա այդպես էլ մինչև վերջ չկարողացավ հրաժարվել արևմտամետ գործչի իմիջից, բայց միևնույն ժամանակ արևմտյան ուժերի կողմից էլ նա բավարար աջակցություն չունի: Իսկ Քոչարյանի իմիջը այլ է, և դա բոլորին է հայտնի: Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը ճնշումների ու կտրուկ քայլերի չի գնա միայն նրա համար, որ Քոչարյանը կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը:

– Այսինքն ի՞նչ է ստացվում, որ այսօր Ռուսաստանի համար ցանկալի թեկնածուն Սերժ Սարգսյա՞նն է:

– Ռուսաստանը Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի: Ռուսաստանի միակ ցանկությունն է, որ նա իրենց հետ համաձայնեցնի իր արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է մեր անկախության սահմանափակում, իսկ ռուսները հենց դա են ուզում, և դա նրանց մոտ, թերևս, ստացվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում