ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում վաճառվում է Johnson & Johnson մանկական շամպունը, որի պարունակության մեջ փորձագետները գտել են երեխաների համար շատ վտանգավոր երկու քիմիական միացություն: Այս մասին հաղորդում է NBC-ն:
Մասնագետներն այդ շամպունն օգտագործողներին առաջարկում են բոյկոտել ընկերության արտադրությունը:
Խոսքը դոքսանի և quaternium-15 քիմիական կապակցության մասին է, որը կարող է հանգեցնել ֆորմալդեհիդի ազատ արձակմանը: Johnson & Johnson ընկերությունն արդեն հայտարարել է, որ կկրճատի կամ, միգուցե, ընդհանրապես կհրաժարվի այդ բաղադրիչներից՝ միաժամանակ հավաստիացնելով, որ դրանք ընդհանուր առմամբ ապահով են:












































