Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի հետ մեծ հույսեր է կապում:
Պենտակամպիոնների գլխավոր մարզիչը նշել է, որ բրազիլացի ֆուտբոլիստի խաղային փորձն օգուտ կտա ազգային հավաքականին. «Մեծ մրցաշարերում հաղթող հավաքականների խաղը մեծապես կախված է փորձառու խաղացողներից, չնայած ոմանք մոռանում են այդ մասին: Այսպիսի ֆուտբոլիստների օգնությամբ դժվարությունները հաղթահարվում են, իսկ մեզ դեռ շատ բարդ հանդիպումներ են սպասվում: Ես վստահ եմ, որ Կական կլինի Բրազիլիայի հավաքականի առանցքային խաղացողը, քանի որ վերագտել է իր խաղը»:






































