Հունաստանի իշխող կուսակցության վեց բարձրաստիճան պաշտոնյաներ կոչ են արել վարչապետ Գեորգիուս Պապանդրեուին հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Պապանդրեուն հայտարարել էր Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին, ինչը առաջացրել էր եվրոգոտու երկրների առաջնորդների անհանգստությունը և բացասական ազդեցություն էր ունեցել բորսաների վրա: Վարչապետը նաև հայտարարել էր, որ մտադրված է վստահության քվե ստանալ:
«Երկիրը քաղքականապես օրինական կառավարություն ունենալու և տնտեսության վերականգնման ծրագրի կարիք է զգում»,- ասել են իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները:










































