Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Կտեղծվի Հայ-եգիպտական գործարարների միություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, երկու երկրների միջև համագործակցութունը զարգացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և կարևորել Եգիպտոսի հետ առկա հարաբերությունների զարգացումը` նշելով, որ կներդրվեն բոլոր ջանքերը երկու երկրների միջև ձևավորված գիտակրթական, մշակութային կապերի պահպանման, զարգացման ուղղությամբ:

Ա. Գևորգյանը կարծիք է հայտնել, որ այս առումով համագործակցության արդյունավետ հարթակ կարող է դառնալ արդեն ձևավորված միջկառավարական հանձնաժողովը: Անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման հարցերին:

Փոխվարչապետը կարևորել է Եգիպտոսի տեխնիկական աջակցության հիմնադրամի ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչպես նաև ողջունել Հայաստանում առաջիկայում կազմակերպվելիք Եգիպտոսի մշակույթի օրերի անցկացումը:

Դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսին նշել է, որ Եգիպտոսը նույնպես շահագրգռված է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները և համագործակցության հնարավորություններ է տեսնում զբոսաշրջության, արդյունաբերության, մշակութային ոլորտներում: Նախատեսվում է ստեղծել նաև երկու երկրների գործարարների միություն:

Նրա խոսքով` հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը հնարավոր կլինի անցկացնել Եգիպտոսում նոր կառավարության ձևավորումից հետո, երբ կհաստատվի միջկառավարական հանձնաժողովի եգիպտական կողմի կազմը: Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը կգույքագրեն համագործակցության հնարավոր ոլորտները:

Դեսպանը ներկայացրել է Եգիպտոսում առկա իրավիճակը և երկրի կայունացմանն ուղղված ժամանակավոր կառավարության նախաձեռնած քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում