Google որոնողական ընկերությունը որոշել է հատուկ ծառայություն ներմուծել, որի միջոցով օգտատերերին կբացատրի, թե նրանց կողմից որոնվող կայքերում ինչու են երևում հենց այդպիսի կոնտեքստային բացատրություններ:
Ընկերության պաշտոնական բլոգում տեղեկացվում է, որ «ինչո՞ւ այդպիսի գովազդ» (Why these ads) կոճակը շուտով կփակցվի բոլոր հայտարարությունների վրա, որոնք կհայտնվեն Google-ի որոնման էջում և Gmail փոստային հաշիվներում: Սեղմելով այն՝ օգտատերերը կիմաման, թե ինչ սկզբունքով է իրենց համար ընտրվել այդ հայտարարությունը: Մասնավորապես՝ Google կոնտեքստային գովազդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, լեզուն, ինչպես նաև որոնողական հարցումներում և մասնավոր նամակագրության բառերը:
Ընկերությունը ծառայությունը կներմուծի Google գովազդային ծառայությունների աշխատանքների թափանցիկությունը բարձրացնելու նապատակով՝ օգտատերերին հնարավորություն տալով ինքնուրույն փոխել գովազդի անձնավորումը և որոշել, թե ինչպիսի հայտարարություն են ցանկանում տեսնել: Նոր ծառայության շնորհիվ, օգտատերը կարող է արգելափակել գովազդատուին կամ ընդհանրապես արգելել ցուցադրել անձնավորված գովազդներ:
Google ընկերությունը ներկայումս որոնողական գովազդի համաշխարհային շուկայում ունի առաջատար դեր, իսկ դեսփլեյային գովազդի շահույթով առաջին տեղն է գրավում ԱՄՆ-ում:







































