Ճապոնիայի խորհրդարանի պատգամավոր Յուսուխիրո Սոնոդան խմել է մեկ բաժակ ջուր, որն օգտագործվում էր «Ֆուկուսիմա» ատոմակայանի ռեակտորը սառեցնելու համար: Դրանով նա լրագրողներին ցանկացել է ապացուցել, որ այն արդեն ապաակտիվացել է:
«Այն, որ ապաակտիվացված ջուրը կարելի է խմել, չի հաստատում, որ այն անվտանգ է: Դրա լավագույն միջոցը համապատասխան փաստեր ներկայացնելն է»,- մեջբերում BBC-ն Սոնոդայի խոսքերը:
Սոնոդան ակնհայտ նյարդայնացել է և ջուրը խմելիս նրա ձեռքերը դողում էին
Ճապոնական իշխանությունները հայտնել են, որ ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո լրագրողներին առաջին անգամ ատոմակայան կթողնեն նոյեմբերի 12-ին:
Հիշեցնենք, որ «Ֆուկուսիմայում» դեռ գործում է 20 կմ-անոց օտարման գոտին, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց տները:









































