Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Չելսին» կրկին կփորձի ձեռք բերել «Տոտտենհեմ»-ի խաղացող Լուկա Մոդրիչին:
Այս անգամ «Չելսին» խորվաթի տեղափոխության համար պատրաստվում է առաջարկել 40 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ամռանը լոնդոնյան երկու թիմերի միջև տեղի ունեցան երկարատև բանակցություններ, սակայն Մոդրիչը մնաց «Տոտենհեմ»-ում: Այդ ժամանակ «ազնվականները» Մոդրիչի տրանսֆերի դիմաց առաջարկում էին 32 մլն ֆունտ:









































