ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանագիոտիսին:
Ս. Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:









































