Եթե ԱՄՆ-ը շարունակի խուսափել հակահրթիռային պաշտպանության շուրջը Ռուսաստանի հետ երկխոսությունից, Ռուսաստանը չի բացառում, որ ռազմատեխնիկական բնույթի պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերբական Вечерние новости թերթին տված հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք շարունակել հակահրթիռային երկխոսությունը և ԱՄՆ-ի, և ՆԱՏՕ-ի հետ: Սակայն եթե մեր գործընկերները հետագայում նույնպես շարունակեն արհամարհել մեր դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք այլ մեթոդներով ապահովել մեր սեփական շահերը անվտանգության ոլորտում: Հնարավոր է, որ պահանջվեն կոնկրետ և ռազմատեխնիկական բնույթի, ընդգծում եմ՝ պարտադրված պատասխան միջոցներ»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արևմուտքը չի ցանկանում Մոսկվային իրավաբանական երաշխիքներ տրամադրել առ այն, որ եվրոպական հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չէ իր դեմ:







































