Մախաչկալայի «Անժի»-ն պատրաստ է ձեռք բերել հերթական աստղին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ռուսական ակումբը պատրաստվում է իր շարքերը համալրել Ուելսի հավաքականի և «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլով:
Առաջարկվող գումարի չափը չի նշվում, բայց կա տեղեկատվություն, որ Մախաչկալայի թիմի սեփականատեր Սուլեյման Կերիմովը աստղաբաշխական գումար է առաջարկելու:
Հիշեցնենք, որ Բեյլը «Տոտտենհեմ»-ում հանդես է գալիս 2007 թվականից և անցկացրած 125 խաղում խփել է 19 գնդակ: 22-ամյա Բեյլը փայլուն ֆուտբոլ ցուցադրեց անցյալ մրցաշրջանում, մասնավորապես՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Միլանի «Ինտեր»-ի դեմ խաղերում:









































