Եվրոպական Կենտրոնական բանկն այսօրվանից կգլխավորի իտալացի Մարիո Դրագին` այդ պաշտոնում փոխարինելով ժան Կլոդ Տրիշեին: Ինչպես հաղորդում է РБК-ն, Դրանգին ԵԿԲ ղեկավարի պաշտոնում կլինի առաջիկա 8 տարիների ընթացքում` մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը:
Մինչ այս Դրագին զբաղեցրել է Իտալիայի Կենտրոնական բանկի տնօրենի պաշտոնը, աշխատել է Համաշխարհային բանկում:











































