Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմավիրի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 29-ամյա Օգսեն Ստեփանյանին:
Վերջինս 2010 թ. փետրվարի 5-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ստեփանյանին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:







































