Չինաստանի հարավ-արևմուտքում` Գույչժոու մարզում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 100 մարդ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանություններին, պայթյունը տեղի է ունեցել ավտոլցման կայանի մոտ: Պայթյունի հետևանքով փլվել է մի քանի շենք: Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարար ծառայությունները:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։











































