ԼՂՀ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով` ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար և Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ:
«Մարտական ծառայություն» մեդալով ԼՂՀ նախագահը պարգևատրել է Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ Միխայիլ Մելիք-Ստեփանովին և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության որակի հսկման ղեկավար Անդրանիկ Սարիբեկյանին:







































