Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-ի պաշտոնականէջում շնորհակալություն է հայտնել` «նոր աշխատաոճի եւ նոր մտածելակերպի համար»:
«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում համատեղ փայլուն աշխատանքի, նոր աշխատաոճի և նոր մտածելակերպի համար: Դուք փայլուն քաղաքապետ էիք, և շատ կարճ ժամանակում կարողացաք ոտքի կանգնեցնել, գեղեցկացնել մեր քաղաքը: Մաղթում եմ Ձեզ միայն հաջողություն Ձեր բոլոր գործերում: Հուսով եմ, որ անկախ զբաղեցրած պաշտոնից կշարունակեք սատար լինել Երևան քաղաքին», – ասել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:







































