Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Սերբ ազգայնականների առաջնորդը դատապատվել է մեկուկես տարվա ազատազրկման

Սերբական արմատական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելը նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանի կողմից դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, նրան դատապարտել են դատական գործընթացի ժամանակ իր դեմ վկայություն տվող 11 վկաների անձնական տվյալները իր գրքում բացահայտելու համար:

Ինչպես հայտնում է B92 հեռուստառադիոընկերությունը` այդ վկաներից շատերը դատարանում հայտնել են, որ չեն թաքցրել իրենց անունները: Արդյո՞ք այդ հանգամանքը ազդել է դատավճռիը կայացման վրա՝ հայտնի չէ: Շեշելին, որը 2003 թվականից գտնվում է կալանքի տակ, արդեն երկրորդ անգամ մեղադրում են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: 2009 թվականի հուլիսին, կրկին վկաների անձնական տվյալների բացահայտման համար, նա դատապարտվել էր 15 ամիս ազատազրկման:

Ինչպես նշում է գործակալությունը, այդ դատավճիռները Շեշելի համար նշանակալի ազդեցություն չունեն, քանի որ նրա դեմ դատական գործընթացը տեղի է ունենում Հաագայում: Նրան մեղադրում են զինվորական հանցագործությունների, մասնավորապես՝ հարավսլավական պատերազմի ժամանակ սպանությունների, տանջանքների, բնակչությանը վերաբնակվել ստիպելու և հետապնդումների մեջ:

Շեշելը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները և մի քանի անգամ փորձել է դրանք բողոքարկել, սակայն ապարդյուն: 2011 թվականի հոկտեմբերի սկզբին նրա փաստաբանը հայտարարել է, որ Շեշելի դատական գործընթացները չափազանց ձգձգվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում