Այսօր գրող, երգիչ, երգահան Վահրամ Թաթիկյանն սկսել է անժամկետ հացադուլը` ընդդեմ Երևանի Պանթեոնի տարածքում կառուցվող դելֆինարիումի: Հիշեցնենք, որ այդ մասին նա տեղեկացրել էր հոկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` այդ տարածքում նման օբյեկտի շինարարությունն անվանելով սրբապղծություն:
Նա նաեւ տեղեկացրել է, որ հացադուլի շրջանում երիտասարդների օժանդակությամբ կազմակերպվելու են զանազան մշակութային միջոցառումներ: