Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը մտադիր է իրանցիների համար վիրտուալ դեսպանատուն հիմնել, հայտարարել է. «Տիկին Քլինթոնը պիտի հասկանա, որ դիվանագիտությունը խաղալիք չէ: Նա, ըստ երևույթին, դիվանագիտությունը շփոթել է կոսմետիկայի հետ: Դիվանագիտությունը կոսմետիկա չէ, որ նրանով շպարես դեմքդ, այլ ռեալ գործողություն է:
Եթե ԱՄՆ-ին բավարարում է վիրտուալ դեսպանատունը, ուրեմն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ պիտի վիրտուալ պետքարտուղար ընտրի ու նրա հետ աշխատի»։







































