Ինչպես ոստիկանությունից հայտնում են «Առաջին լրատվական»-ին, հոկտեմբերի 29-ին` ժամը 19.00-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նորակառույց ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել «Ավանգարդ-Մոթորս» ՍՊԸ պատկանող տարածք:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































