Հոկտեմբերի 29-ին Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում հերթական մահն է գրանցվել: Ժամը 17:40-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել են 19-ամյա Արմեն Համլետի Մողրովյանի դիակը: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից:
Պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածով, զինվորը հանկարծամահ է եղել և կատարված դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների շրջանառության սուր խանգարման հետևանքով: Ըստ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պնդմամբ, զինվորի դիակի վրա բռնության որևէ հետք չի հայտնաբերվել:






































