Հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավար Մոնտել Ուիլյամսը գովասանքով է արտահայտվել հրեական պետության գործադրած ջանքերի մասին` ծանր հիվանդություններ ունեցողներին բուժելու նպատակով բժշկական մարիխուանան տարածելու համար:Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ուիլյամսը պայքարում է, որպեսզի մարիխուանան թույլատրվի օգտագործել բուժական նպատակներով: 1999 թ. բժիշկները նրան ախտորոշել էին «ցրված սկլերոզ»:
Այժմ հայտնի հաղորդավարը գտնվում է Իսրայելում և նպատակ ունի այնտեղ պարզել, թե ինչպես է պետությունը օգնում՝ մարիխուանայով:
«Ամերիկան պետք է սովորի Իսրայելից, թե ինչպես պետք է վերաբերվել մարիխուանային՝ միայն որպես բժշկական դեղամիջոցի»,- ասել է Ուիլյամսը:







































