ԱՄՆ-ը մտադրված է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Պարսից Ծոցում՝ Իրաքից զորքերը դուրս բերելուց հետո: Այս մասին հաղորդում է New York Times թերթը:
Թերթի հաղորդմամբ՝ լրացուցիչ ռազմական գնդեր կհայտնվեն Քուվեյթում: Այդ գնդերն ի վիճակի կլինեն արձագանքել Իրաքում վիճակի կտրուկ վատթարացմանը կամ Իրանի հետ կոնֆլիկտի առաջացմանը:
Բացի դրանից, ամերիկյան զորքերը տարածաշրջանի միջազգային ջրերում լրացուցիչ ռազմական նավեր տեղադրելու ծրագրեր են մշակում:
ԱՄՆ-ը նաև հույս ունի ավելի ամրապնդել ռազմական համագործակցությունը Ծոցի՝ համագործակցության խորհրդի երկրների հետ, որոնցից են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, ԱՄԷ-ն և Օմանը:









































