Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Պայքարող մարդկանց պատասխանատվության ենթարկելը կարող է որպես մահակ դիտվել. «Չենք լռելու»

Եթե բանակի հասցեին հերյուրանքներ են տարածվում, մեղադրանքները պետք է կոնկրետ ժամի, կոնկրետ տեղում ապացուցվեն, բայց միայն արատավոր երևույթների դեմ պայքարելու համար մարդկանց իրավական պատասխանատվության ենթարկելը կարող է թեման բարձրացնողների հանդեպ որպես մահակ դիտվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամ Վարդան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրենք անընդունելի են համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը:

Նրա խոսքով՝ բանակի հասցեին հերյուրանքներ տարածել ոչ մի դեպքում չի կարելի: «Facebook-ում, օրինակ, կան մարդիկ, ովքեր որպես գլխավոր`«Չեմ տա զավակիս բանակ» մակագրությամբ նկար են տեղադրել: Սա շատ սխալ մոտեցում է, բա ո՞վ պաշտպանի երկիրը: Ահավոր վատ երևույթներ կան, բայց դրանց դեմ այլ մեթոդներով է պետք պայքարել: Այդ տեսակ քարոզչությունը վտանգավոր է մեզ համար»,- նկատեց նախաձեռնության ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ իրենց տիրապետած տեղեկատվությանը շատ պատասխանատու են վերաբերվում: «Եթե ինչ-որ հերյուրանքի կասկած կա, մենք պատրաստ ենք հակառակն ապացուցել: Մեր քննադատությունը միայն կառուցողական է: Եթե այլ կարծիքներ կան, մենք պատրաստ ենք վիճել: Բայց եթե հերյուրանք, թյուրիմացություն կա, և դրանց նպատակաուղղվածությունն ապացուցվի, ինձ թվում է արժե պատժել այն տարածողներին»,- նկատեց Հովհաննիսյանը:

Ամփոփելով`«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամը մեկ անգամ ևս շեշտեց, որ բանակում կատարվող իրադարձությունների մասին խոսելը դեռ շահարկում չէ, շահարկում կարող է լինել միայն իրավիճակը գրոտեսկային չափերով ներկայացնելը:

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում Պնախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել էր նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել էր. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում