Աշխարհի երրորդ ռակետ չեխ Պետրա Կվիտովան Ստամբուլում ընթացող WTA մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում կամային հաղթանակ տարավ ավստրալուհի Սամանտա Ստոսուրի նկատմամբ (7-րդ ռակետ):
Առաջին սեթում հաղթանակ տարավ Ստոսուրը, սակայն չեխիայի ներկայացուցիչը կարողացավ իր օգտին գրանցել 2-րդ և 3-րդ սեթերը: Ստոսուրի հետ կայացած անձնական մրցավեճերում Պետրան առջևում է՝ 3:0 հաշվով:










































