Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե Արևմուտքը խառնվի իր երկրի գործերին, ապա դա կունենա «երկրաշարժի նման» ազդեցություն:
Բրիտանական British Telegraph թերթին տված հարցազրույցում Բաշար Ասադը նշում է, որ նման միջամտությունները կարող են «քանդել» ողջ Մերձավոր Արևելքը և ստեղծել տասնյակ աֆղանստաններ:
նչպես հայտնի է, երեկ զինված ուժերի հետ բախման հետևանքով սպանվել են 20 սիրիացի զինվորներ և կան 53 վիրավորներ, որոնք անցել են ընդդիմության կողմը: Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն՝ բախումը տեղի է ունեցել Հոմսում:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ նույն հատվածում կրակոցների հետևանքով մահացել են 12 խաղաղ բնակիչներ: Կան տեղեկություններ, որ անվտանգության ուժերի կողմից ակտիվիստների դեմ իրականացված գործողությունների ժամանակ շատ մարդիկ սպանվել են հենց իրենց տներում։











































