Բրիտանական ձայնագրման EMI ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան ֆինանսական Citigroup կորպորացիային, կվաճառվի: Այս մասին գրում է Guardian-ը: Այն կգնի ռուսական ծագումով ամերիկացի միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը:
Հաղորդվում է, որ EMI-ն կվաճառվի մաս-մաս: Սկզբում այն ուզում էին գնել Universal-ը և Warner Music-ը, որն էլ հենց պատկանում է Բլավատնիկին: Այս շաբաթվա վերջին Universal-ը հրաժարվեց գնել EMI–ն, և Warner-ը մնաց միակը, ով հավակնում է գնել ձայնագրման ընկերությունը:
Ըստ The Guardian-ի՝ մինչև մյուս շաբաթվա վերջը գործարքը կկայանա: Այն գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:











































