Ըստ Իռլանդիայում կայացած ընտրությունների արդյունքների՝ երկրի 9-րդ նախագահ է դարձել մշակույթի նախկին նախարար Մայքլ Հիգինսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
70–ամյա քաղաքական գործիչը և բանաստեղծը հավաքել է ձայների 56,8 տոկոսը: Մինչ այդ հաղորդվում էր ընդամենը 40 տոկոսի մասին:
Նրա հիմնական մրցակից Շոն Գալահյերն ընդունել է իր պարտությունը և հայտարարել, որ կաջակցի Հիգինսին՝ նրա նախագահության ընթացքում:
Իռլանդիայի սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվումէ 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել այդ պաշտոնում:









































