Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սխալ հաշվարկների պատճառով Գերմանիայի բյուջեն իջեցված է եղել 55,5 միլիարդ եվրոյով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
‹‹Ամենայն հավանականությամբ, հաշվարկների մեջ մի քանի կոպիտ սխալ է թույլ տրվել››,- ասել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Ենթադրվում է, որ այդ սխալը թույլ է տվել ազգայնացված Hypo Real Estate բանկը:
Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը սխալի համար մեղադրում է երկրի կառավարությանը:







































