Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Արաբական գարունը» չի կարելի արհեստական ձևով տեղափոխել հետխորհրդային տարածք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կռիլովը:

– Պարոն Կռիլով, Վլադիմիր Պուտինը որոշում կայացրեց վերադառնալ նախագահի պաշտոնին: Ի՞նչ եք կարծում, ներքաղաքական ի՞նչ զարգացումներ, գործընթացներ կարող են ընթանալ այդ որոշումից հետո Ռուսաստանում, և մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններում դա ի՞նչ անդրադարձ կունենա:

– Գիտեք, կարծում եմ ձևակերպումը այնքան էլ ճշգրիտ չէ: Նա որոշել է վերադառնալ նախագահի պաշտոնին, բայց որոշումը պետք է հաստատվի նախագահական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունենալու հաջորդ տարի: Թեև այդ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են համարվում, բայց դա տեղի չի ունենա այն պատճառով, որ պետք է կիրառվեն տեխնոլոգիաների` քվեաթերթիկների կամ ընտրարշավի շնորհիվ: Պարզ է, որ Ռուսաստանի որևէ գործիչ օբյեկտիվորեն այնպիսի ժողովրդականություն չի վայելում, որքան Պուտինը, և այս առումով դա է ամենակարևոր դերը խաղալու: Եվ եթե ընտրողները ամրագրեն այս իրավիճակը, այդ դեպքում Պուտինը կլինի Ռուսաստանի հաջորդ նախագահը, և ոչ առաջին անգամ կդառնա երկրի ղեկավարը: Դա նախևառաջ վկայում է այն մասին, որ դա կլինի կանխատեսելի քաղաքականություն, չեն լինի կտրուկ փոփոխություններ, այլ կշարունակվի մոտավորապես այն գիծը, որը եղել է նախորդ տարիներին: Իսկ Հայաստանի համար կարևոր է, որպեսզի Կովկասում քաղաքականության որևէ փոփոխություն չլինի, և որպեսզի մեր սերտ դաշնակցի հարաբերությունները պահպանվեն:

– ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ «Եվրասիական միություն» ստեղծելու վերաբերյալ առաջարկով: Նախ, Ձեր կարծիքով, այս գաղափարը որքանո՞վ է իրագործելի և ի՞նչ փոփոխություններ կարող է առաջացնել այն հետխորհրդային տարածքում:

– Այդ գաղափարը կարող է մեծացնել ինտեգրացիոն միտումները և դրա շուրջ գործընթացները հետխորհրդային տարածքում: Այս գաղափարը պետք է միայն ողջունել, որովհետև այն մտավախությունները, որոնք առկա են, թե իբր Ռուսաստանը պետք է շարունակի թելադրել մյուս հանրապետություններին, դրանք արդեն հնացած բնույթ են կրում: Իսկ այն փաստը, որ ինտեգրացիոն գործընթացներ են ծավալվում ամբողջ աշխարհում` միանգամայն ակնհայտ է Լատինական Ամերիկայում և Եվրոպայում, իսկ Եվրասիան նույնիսկ այս առումով ոչ նորմալ մի բան է թվում մյուսների ֆոնին, որովհետև այսօր ժամանակակից աշխարհում պրոցեսները այնքան փոխկապակցված են, պետությունները միմյանց այնքան փոխկապակցված են, որ խնդիրների լուծումը պետք է հիմնված լինի ընդհանուր մոտեցումների վրա և ինտեգրացիոն կառույցների, այլ ոչ թե այնպիսի քաղաքականությամբ, որը սեփական խնդիրները լուծում է հարևանների կամ մյուս պետությունների հաշվին: Այսպիսի քաղաքականությունը ժամանակակից աշխարհում անհեռանկարային է: Այս առումով այդ գաղափարը պետք է միայն ողջունել, և հուսանք, որ «Եվրասիական միությունը» արդյունավետ կհամագործակցի Եվրամիության հետ, որը, հուսանք, իր խնդիրները կլուծի, այլ ոչ թե կփլուզվի մոտ ապագայում, ինչպես շատերն են կանխատեսում: Հուսանք, որ պեսիմիստական կանխատեսումները չեն իրականանա ո՛չ Եվրամիության, ո՛չ «Եվրասիական միության» առնչությամբ:

– Պարոն Կռիլով, արաբական բռնապետների տապալումը, Քադաֆիի դաժան տապալումը որոշակի կարծիքներ են ձևավորել այն մասին, որ մյուս ավտորիտար առաջնորդները բավական խորը հոգեկան ապրումների մեջ են հայտնվել… Եվ այս առումով նախևառաջ նկատի են առնվում նաև հետխորհրդային ավտորիտար ռեժիմները: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

– «Արաբական գարունը» լրիվ այլ երգ է… Դա չի կարելի արհեստական ձևով տեղափոխել հետխորհրդային տարածք: Նույն հաջողությամբ մենք կարող ենք ասել, որ Եվրոպայում այսօրվա սոցիալական ալիքը նույնպես «արաբական» ծագում ունի: Մինչդեռ ամեն տեղ գոյություն ունեին տարբեր պատճառներ: Համաշխարհային ճգնաժամը իր ազդեցությունն ունեցավ այդ գործընթացների վրա, դա ակնհայտ է, բայց այդ երկրների ներսում բացարձակապես տարբեր իրավիճակներ էին, տարբեր էր այդ երկրների ներուժը, այսինքն` ամեն ինչ էր տարբեր: Այն, որ ավտորիտար կառավարումը որոշակի ճգնաժամ է ապրում արաբական աշխարհում` դա ակնհայտ է, բայց արդյո՞ք կլինի նույնպիսի ճգնաժամ նաև հետխորհրդային տարածքում` դա մեծ հարց է մնում: Որովհետև հետխորհրդային տարածքում առայժմ ասել ժողովրդավարության շրջան է` դեռ վաղ է, քանի որ պետք է լինի հասարակություն, որը գիտակցաբար և պատասխանատու է իր ընտրության համար, որպեսզի ընտրությունների ժամանակ ընտրողը ձայն չտա թեկնածուին` մի շիշ օղու կամ պոպուլիստական խոստումների համար: Ցավոք, մեզ մոտ և՛ էլիտան, և՛ հասարակությունը պատրաստ չեն ժողովրդավարության այն մոդելին, որն առկա է Արևմուտքում: Բայց պետք է նկատել, որ Արևմուտքում նույնպես ժողովրդավարության դասական մոդելը այժմ ճգնաժամ է ապրում և բազմաթիվ արևմտյան գործիչներ արդեն հայտարարել են, որ վրա է հասել պոստժողովրդավարության դարաշրջանը, երբ ոչ թե քվեարկողն է ընտրության ճանապարհով քաղաքականություն որոշում, այլ` ֆինանսա-օլիգարխիկ շրջանակները, որոնք էլ մանիպուլյացիայի են ենթարկում քաղաքական գործիչներին և պայմանավորվածությունների են հանգում այս կամ այն հարցում:

– Իսկ Պուտինի վերադարձը արդյո՞ք ենթադրում է, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները տասնամյա նոր բարդ շրջան կապրեն, թե՞ կարող է ականատես դառնանք փոփոխված քաղաքականության, այլ մոտեցումների Ռուսաստանի կողմից:

– Ես չեմ կարծում, թե Պուտինի վերադարձը արմատական կերպով տարբերվելու է: Բավական դատողություններ կային Արևմուտքից այն մասին, որ Մեդվեդևը ավելի լիբերալ քաղաքական գործիչ է, լավ կլինի, որ երկրորդ ժամկետի համար առաջադրվի… Բայց սրանք ձևակերպումներ էին, որոք հեռու էին իրականությունից, և կարծում եմ, որ ներկա իրավիճակը, այնուամենայնիվ, այնպիսին է, որ հստակ է, որ եթե սպասեն, թե երբ պետք է Ռուսաստանը աշխարհի քաղաքական քարտեզի վրայից անհետանա կամ իր խղճուկ գոյությունը պաշտպանի, եթե շարունակեն մնալ իրենց այսպիսի դիրքորոշումներին, ապա իհարկե Ռուսաստանի կողմից խնդիրներ կլինեն: Բայց ես կարծում եմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գիտակցել են, որ Ռուսաստանը աշխարհի քարտեզին կմնա դեռ երկար ժամանակ և կարևոր տեղ է ունենալու միջազգային հարաբերությունների համակարգում, տնտեսական հարաբերություններում, էներգետիկ անվտանգության ոլորտում: Եվ այս առումով, եթե Ռուսաստանի ազգային շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորվի, ապա Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացում Պուտինի վերադարձի պարագայում չի լինի: Կարծում եմ` այսօր լավ հիմք կա, որպեսզի և՛ Ռուսաստանը, և՛ «Եվրասիական միությունը», և՛ մեր արևմտյան դաշնակիցները սկսեն միասնաբար լուծել ընդհանուր խնդիրները, մասնավորապես` գլոբալ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, դրանում բոլորը շահագրգռված են: Սա հիմք է տալիս հուսալու, որ մենք կառուցողական հարաբերություններ կունենանք նաև Պուտինի վերադարձի շրջանում, նաև մինչ այդ: Հուսով եմ, որ որևէ ողբերգական փոփոխություն և հարաբերությունների սրացումներ չեն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում