Air France ավիաընկերությունը 10 միջազգային չվերթ է հետաձգել օդանավերի ուղեկցորդների գործադուլների պատճառով, որոնք պահանջում են վերանայել իրենց աշխատանքային պայմանագրերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:
Ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաձգվել են մասնավորապես Նյու Յորք, Տոկիո, Մոնրեալ և մի շարք այլ ուղղությունների չվերթները:








































