Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին` ժամը 18.20-ին, «ՎԱԶ-11183-115-30» մակնիշի ավտոմեքենան Տիգրան Պետրոսյան փողոցի և Եղվարդի խճուղու հատման մասում բախվել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող «Շկոդա Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-11183-115-30»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































