Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսն ամուսնացել են երկու ամիս առաջ, սակայն ամուսինների միջև սկսվել են առաջին լուրջ տարաձայնությունները:
Ինչպես հայտնում է Комментарии ուկրաինական գործակալությունը, զույգը առաջին անգամ լուրջ վիճել է Քիմի ծննդյան օրը` հոկտեմբերի 21-ին:
Վեճի պատճառն այն էր, որ Քիմի ամուսինը հրաժարվել էր ալկոհոլ օգտագործել: Քիմը այդ քայլն ընդունել է ոչ թե որպես սպորտային ռեժիմը պահելու ցանկություն, այլ որ Քրիսը չի ցանկանում ուրախանալ ընկերների հետ: Քիմը նույնիսկ ասել է, որ իր ամուսնությունը սխալ քայլ է եղել:
Ինչպես պատմում են նրա ընկերուհիները, Քիմը իր ամուսնուն օգտագործում է որպես «Կարմիր գորգի համար գրավիչ աքսեսուար»: Բացի այդ, Քրիսը չի համակերպվում Քիմի բարեկամների հետ: Մի քանի օր առաջ ամուսինները ներկա էին «Պարեր աստղերի հետ» ռեալիթի-շոուին, սակայն ժամանել էին առանձին-առանձին:







































