Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներին ստուգումներ անցկացնել իր օբյեկտներից մեկում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ենթադրում են, որ իրենց հետաքրքրող օբյեկտները վերաբերում են Սիրիայի միջուկային ծրագրին, սակայն Դամասկոսը հավաստում է, որ դրանք միջուկային օբյեկտներ չեն, այլ ընդամենը պետության զինված ուժերին պատկանող շենքեր:
Որոշ տեղեկություններով, Սիրիայի տարածքում մի քանի միջուկային օբյեկտներ կան, սակայն այժմ դա հավաստի ասել հնարավոր չէ:











































