Wednesday, 10 06 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վարդգես Գասպարին հինգշաբթի օրն անպայման կլինի կառավարության շենքի առջև

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին չի ընկրկելու և անկախ բողոքի ակցիաների արդյունքում ոստիկանական բաժանմունքներում կրկին հայտնվելու հեռանկարից`շարունակելու է իրավապաշտպան գործունեություն ծավալել: Այս մասին նա հայտարարեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Երկուշաբթի օրը արդեն իսկ մասնակցել եմ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով քաղաքացիական ակցիային, հինգշաբթի օրն էլ անպայման կլինեմ կառավարության շենքի առջև»,- նկատեց նա:

Ակտիվիստը միաժամանակ դժվարացավ նշել` խնդիրների մասին բարձրաձայնողների հանդեպ ճնշումներն արդյո՞ք պայմանավորված են նախընտրական շրջանի ոչ պաշտոնական մեկնարկով, թե ոչ: «Չգիտեմ: Դա, գուցե, պայմանավորված է մարդկանց ակտիվության մեծացմամբ: Երբ ինչ-ինչ հարցեր հասարակական ավելի մեծ հնչեղություն ստանան, ինձ թվում է` նրանք ավելի զգույշ կլինեն, բայց ինչպես փորձն է ցույց տալիս, կարող է բիրտ ուժի դիմեն: Բայց մինչև մարդկանց ոստիկանական բաժանմունք տանելը նրանց այլ միջոցներով էլ են ահաբեկում: Վերջերս ինձ մի անձնավորություն հանդիպեց, ես իրեն, ճիշտ է, չհիշեցի, բայց ինքն ասաց, որ 2008 թվականին Արաբկիրի բաժնում տեսել է ինձ: Ուրեմն, 2008 թվականի մարտի 1-ին իրեն բերման են ենթարկել: Նա ասաց, որ այն ժամանակվանից ի վեր վարչական մեթոդներով ազդում են իր վրա, թաղապետարանից գալիս, հարցնում են` հո հանրահավաքների չե՞ս գնում»,- նշեց Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների` հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին և ապօրինաբար ձերբակալվել։

Գասպարիին ձերբակալել էին խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասին և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատարանը նրա նկատմամբ կիրառել էր ութ հարյուր հազար դրամի գրավ:

ՀԱԿ-ն ամբողջությամբ վճարել է Վարդգես Գասպարիի նկատմամբ դատարանի կիրառած գրավը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում