Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ նախ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ապա վարչապետ Էրդողանը հետաձգեցին իրենց այցերը դեպի աղետի գոտի՝ Վանի նահանգ, ուր կիրակի օրը տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։
Գյուլի այցը պետք է տեղի ունենար այսօր, իսկ Էրդողանի այցը՝ շաբաթվա վերջին։ Սակայն այս երկու այցերն էլ հետաձգվել են, և այդ կապակցությամբ որևէ պարզաբանում չի տրվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյուլը հայտարարել էր, թե ցանկանություն է ունեցել աղետի գոտի այցելել երկրաշարժի հենց առաջին օրը, սակայն այդ քայլին չի գնացել, քանի որ կարծել է, թե իր ներկայությունը կխանգարի այնտեղ աշխատող փրկարարներին՝ շեղելով նրանց ուշադրությունը։







































