Ամերիկացի զույգը մոլորվել է պտղատու այգում խնձորի բերքահավաքի ժամանակ: Այդ մասին հաղորդում է WHDH-TV հեռուստաալիքը:
Դեպքը պատահել է մոտ մեկ շաբաթ առաջ Մասաչուսեթսի Սթոու քաղաքում:
Ինչպես նշել է ընտանիքի 56-ամյա հայրը` Մարկ Ռոզենտալը, ինքն ավելի վաղ կնոջ հետ երբևէ չի հայտնվել նման իրավիճակում և իրեն սարսափելի հիմար է զգացել այգում թափառելիս:
Երբ ամուսինները գիտակցել են, որ մոլորվել են պտղատու այգում, նախ զանգահարել են տվյալ տնտեսության տերերին (ամուսինները պտղատու մեծ այգում միրգ էին հավաքում հասարակական օգտագործման համար), սակայն ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգերին, հետո կինը որոշել է զանգել ոստիկանություն և օգնություն խնդրել:
Մ. Ռոզենտալի խոսքով` նա կատաղել է կնոջ նման գաղափարից, բայց կինն այնուամենայնիվ զանգել է ոստիկանություն, որտեղ նրան խորհուրդ են տվել դիմել փրկարար ծառայության աշխատակիցների օգնությանը։ Հենց վերջիններս էլ օգնել են մոլորված ամուսիններին գտնել այգու ելքը:
Պտղատու այգու տերը հայտարարել է, որ այգու 85-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկը մոլորվել է ծառերի մեջ:












































