Friday, 26 04 2024
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում

«Մուսկուլ-Գագոյի» գործով ուզում են թուլացնե՞լ ԲՀԿ դիրքերը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատաքննությունը:
Այժմ ապացույցների հետազոտման փուլն է, և աստիճանաբար համոզվում ես, որ այս գործի հիմքում, մեծ հաշվով, քաղաքական շահեր են, և պատահական չէ, որ հանցախմբի պարագլուխ համարվող Գագիկ Մաթևոսյանին` Մուսկուլ Գագոյին, պահում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Մինչ մեր կասկածների եզրահանգմանն անցնելը, հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալները վեցն են` Գագիկ Մաթևոսյանը, Արտակ Ղուկասյանը, Վազգեն Կարապետյանը, Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Ռաֆայել Մասումյանը, ովքեր` որպես հանցախմբի անդամներ, փորձել են մի շարք մահափորձեր իրականացնել պաշտոնատար անձանց դեմ: Գագիկ Խաչատրյանին սպանելու վերջին` 150.000 դոլարանոց պատվեր տվողը եղել է «Հայր և որդի Երիցյաններ» սուպերմարկետի տնօրեն, ՀՀԿ անդամ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը: Հիշեցնենք, որ 2009-ի մայիսի 23-ին մահափորձն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույցում. փորձել էին պայթեցնել շենքում տեղադրված ինքնաշեն պայթուցիկը, որը միացված է եղել բջջային հեռախոսին և ռադիոկայանին, սակայն սպանությունը ձախողվել էր. կիսակառույցի պահակ Ա.Ղազարյանն այն շուտ էր հայտնաբերել և ուսումնասիրելու ժամանակ ստացել միջին ծանրության վնասվածք:
Նշենք, որ երեկվա դատական նիստը մի փոքր շոուատիպ ստացվեց. նիստը նշանակված ժամից 15 րոպե ուշացումով սկսվեց, ու չնայած մեղադրողն ուշացումով եկավ, նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը հայտարարեց, որ Գագիկ Մաթևոսյանի պաշտպան Անահիտ Եսայանի ուշանալու պատճառով է նիստը ուշ սկսվում: Ա.Եսայանն էլ կիսազարմացած հակադարձեց, թե ինքը շուտ էր եկել, ընդամենը 5 րոպե է ուշացել: «Բա ե՞ս որտեղ էի, հագնված Ձեզ էի սպասում», – իրենը պնդեց դատավորը: Պաշտպանը պատասխանեց` Դուք և դատախազն այստեղ չէիք: Հարցը փակվեց, և դատարանը հետազոտեց` ցուցադրեց խմբի կողմից օգտագործված սաղավարտն ու զրահաբաճկոնները: Հետազոտեց նաև Գագիկ Մաթևոսյանի` ապօրինաբար առգրավված «Նիսան» ավտոմեքենայի միջից հայտնաբերված նոթատետրի լուսապատճենը, որի կապակցությամբ Ռաֆայել Մասումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց այն անթույլատրելի ապացույց համարել, քանի որ քրեական գործում բնօրինակը չէ: Այդ պահին նամակով տեղ հասավ բնօրինակը, և հայտարարվեց, որ նոթատետրում Գ.Մաթևոսյանի ձեռքով կատարված կիսատ-պռատ նշումներ են` մեքենաների մակնիշների, գույների, տների նկարագրության մասին, վերջին էջում էլ` ինչ-որ սխեմա, որոնք, ըստ գործի նյութերի, կապ ունեն սպանության թիրախ ընտրված անձանց հետ: Հետազոտվեցին «ԱրմենՏելի» և «Ղ-տելեկոմի» տրամադրած հեռախոսազրույցների վերծանումները, որոնցով, ըստ մեղադրողի, հաստատվում է Գ.Մաթևոսյանի և հանցախմբի մյուս անդամների միջև եղած կապը: Դատախազը նշեց, որ հաստատվում է ամբաստանյալներից Ռ.Մասումյանի (ով դեպքից հետո փորձել էր այստեղից փախուստի դիմել) Վրաստանում արած այն հայտարարությունը, թե իբր Մուսկուլ Գագոն փողի հետևից եկել է իրենց տուն: Պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը նման հայտարարություն չի արել և խնդրեց այն ճանաչել անթույլատրելի ապացույց: «Ղ-տելեկոմից» ստացված գրության մեջ նշված էր, որ 077…-ով հեռախոսահամարից զանգ է գնացել մեկ այլ հեռախոսահամարի, որը միացված է եղել պայթուցիկ սարքին. ըստ գործի` դրանցից մեկն օգտագործել է Գագիկ Մաթևոսյանը: Պաշտպանական կողմը խնդրեց պարզել, թե ում է պատկանում 077…-ով հեռախոսահամարը, քանի որ գործում դա չի երևում: Այդ ընթացքում մեղադրողը փնտրեց-փնտրեց և ասաց. «Որոշման մեջ այդ հեռախոսահամարը բացակայում է»: Այնուհետև Գ.Մաթևոսյանի պաշտպանն ասաց, որ մյուս` 099…-ով հեռախոսահամարը իր պաշտպանյալինը չէ, նա դրանից չի օգտվել, և անհրաժեշտ է նաև պարզել, թե ում է պատկանում այն, այլապես կստացվի, որ մեղադրանքի հիմքում ենթադրություն է դրվել: Ընդ որում, «ԱրմենՏելի» գրության համաձայն` Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ անելիս Գագիկ Մաթևոսյանի ձեռքին եղել է 099.156.666 համարը: Տիգրան Աթանեսյանը զարմացավ` «ԱրմենՏելը» նման տեղեկության տիրապետո՞ւմ է, որ նման գրություն է տվել: Դատավորը կարծես թե համաձայնեց, բայց փորձեց փրկել մեղադրողին` ասելով. «Ձևակերպումն անհաջող է»: Հասանք ամենակարևորին: Դատարանում հետազոտվեցին նաև Ռ.Մասումյանի եղբոր` Ռոբերտ Մասումյանի և այլ անձանց` Էդիկ Բեյբությանի, ոմն Լյովայի և Հենդոյի միջև եղած հեռախոսազրույցների վերծանումները, որոնք, ըստ նախաքննական մարմնի, վերաբերում են դեպքից հետո Ռաֆայել Մասումյանին Վրաստանով փախցնելու տարբերակների քննարկմանը: Նախապես նշենք, որ վերծանումների մեջ չկային այդ հանգամանքը հաստատապես հավաստող արտահայտություններ, բայց կային խոսքեր, որոնցից կարող էին քննիչները կառչել և նման ենթադրություններ անել. օրինակ` Հենդոն Ռոբերտին ասել է. «Էդոյենց հետ կգնամ Սադախլո…, մի սուտկա կմնամ, կնայեմ, եթե խելքս բան կտրի, կզանգեմ»: Ավելի ուշ զանգել են և հավանաբար Ռաֆայելին սահմանն անցկացնելու մի տարբերակ ասել. «Ոտավոր ա, սալդատ… կարող ա տենց անցնի», Ռոբերտն էլ պատասխանել էր. «Նայեք` բադվադիտ չանեք…»: Մեղադրողը նաև կապի ծառայություններից տրված գրություններ հրապարակեց, որոնք հավաստում էին, որ խոսակցության մասնակիցները ավելի ուշ շարժվել են Սադախլոյի ուղղությամբ. շարժվելու ընթացքում նրանց հեռախոսազանգերը սպասարկվել են այդ ճանապարհների վրա տեղակայված ալեհավաքների միջոցով: Նրանք Մասումյանների հետ պետք է հանդիպեին Ալավերդիում: Ընդ որում` «մասկիրովկի» համար Ռոբերտ Մասումյանը և նրա հետ հանդիպողները մեկնել են «ջորիով» (մեքենայով, ոչ թե էշով), ինչ-որ «6-ով»: Ի դեպ, քողարկվել պետք էր թեկուզ այն պատճառով, որ Ռոբերտ Մասումյանը ոչ այլ ոք է, քան ԲՀԿ-ական Բենզին Ռուբոն, ում և նրա հետ կապի մեջ գտնվողներին հետաքրքիր է, որ չեն ներգրավել որպես մեղադրյալին փախուստի մեջ օժանդակողներ: Դրանից կարելի է երկու ենթադրություն անել` նրանց մեղադրյալ ներգրավելու կա՛մ հիմքերն են թույլ, գուցե շինծու եղել, կա՛մ պարզապես իշխանությանը պետք է եղել Ռաֆայել Մասումյանի միջոցով ընտրություններից առաջ ազդել նրա եղբոր` Բենզին Ռուբոյի վրա, ով վերջին ընտրություններում Շենգավիթում ապահովում էր ԲՀԿ դիրքերը: Նրա վրա ազդելով` իշխանությունը կարող է որոշ չափով թուլացնել Գագիկ Ծառուկյանի դիրքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում