Google+ սոցիալական ցանցը ներկայացրել է Creative Kit օնլայն գործիքները, որոնց օգնությամբ օգտատերերը կարող են խմբագրել կայքում ներբեռնված նկարները,- հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Google ընկերությանը:
Սոցիալական ցանցում ներդրված ֆոտոխմբագիրը իր մեջ ներառում է դիտումների համար սովորական ծրագրային ապահովության առավել հայտնի գործառույթներ և նկարների խմբագրում: Google+ի օգտատերերը կարող են կտրել նկարները և փոխել նրանց չափերը, կարգավորել պայծառությունը, նկարների գունային համադրությունը և սխեմաները, նաև հնարավոր է նկար տեղադրել տեքստի մեջ:
Բացի այդ, օգտատերերը հնարավորություն են ստացել իրենց նկարների վրա ստանալ տարբեր էֆեկտներ, օրինակ՝ Lomo և Holga ֆոտոխցիկների ոճը, որը տպավորություն է ստեղծում, թե նկարված է ապակու միջից:
Google+ը ներմուծել է Creative Kit և ֆոտոէֆեկտների համալիր գործիքներ Հելլուոինին ընդառաջ: Նրանց թվում է նաև « վամպիրային աչքեր», թեմատիկ ֆոնային նկարներ, վիրտուալ զգեստներ և դիմակներ, ինչպես նաև այս տոնը բնորոշող այլ խորհրդանիշներ: Ընկերությունը նշել է, որ Creative Kit-ը մոտակա օրերս հասանելի կլինի Google+ի բոլոր օգտատերերի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին հայտարարվել էր, որ Google+ի օգտատերերի թիվը հասել է 40 միլիոնի:







































