Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 32, վիրավորվել 71 մարդ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին, վիրավորների թիվը, հնարավոր է, ավելանա, քանի որ վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի շիայական թաղամասի երաժշտական խանութում: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել:









































