Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա նաևորպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:շ
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` մոտ ապագայում Կարապետյանը տեղափոխվելու է Ռուսաստան և բարձր պաշտոն է զբաղեցնելու «Գազպրոմ» ընկերությունում:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա նշանակվելու է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ: Նախքան Երևանի քաղաքապետ դառնալը Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» կազմում ընդգրկված «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր:












































