Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 28-ին` ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցները Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 35-ամյա Սուրեն Մնացականյանին:
Վերջինս 2003թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի` ավազակություն, 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Սուրեն Մնացականյանը կալանավորված է:












































