Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում թուրքական ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել է միանգամից 70 մարդ։ Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) համակրելու մեջ։
Նրանց ձերբակալման գործողություններին մասնակցել են նաև ոստիկանության հատուկջոկատայինները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ստամբուլում մոտ 500 ոստիկանների իրականացրած համաժամանակյա գործողությունների ժամանակ էլ ձերբակալվել էր 91 մարդ, որոնք նույնպես կասկածվում էին PKK-ին համակրելու մեջ։











































