Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ինչքան էլ ղեկը ձեռքից ձեռք անցնի

Հետաքրքրական է, որ ընդդիմության հերթական հանրահավաքից առաջ իշխանական ճամբարում տեղի է ունենում որոշակիորեն աղմկահարույց մի իրադարձություն: Օրինակ՝ ընդդիմության սեպտեմբերի 9-ի հանրահավաքից առաջ պաշտոնանկ արվեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Սեպտեմբերի 23-ի հանրահավաքից առաջ տեղի ունեցավ հայտնի դետեկտիվը երևանյան փողոցներում, երբ իբր ձերբակալվեց հանցավոր ավազակախումբը, որի մեջ կային պաշտոնյաների զավակներ: Եվ ահա, հոկտեմբերի 28-ի հանրահավաքից առաջ էլ առկա է քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնանկության հարցը:

Ինչի մասին է խոսում այդ ամենը: Արդյո՞ք իշխանությունն այդպիսով փորձում է, այսպես ասած, հասարակական ուշադրության էներգետիկան ցրել և շեղել ընդդիմության հանրահավաքից, թե գործ ունենք ընդամենը պարզ զուգադիպությունների հետ: Բանն այն է, որ ընդդիմության հանրահավաքներն ինքնին կարծես թե դադարել են իշխանության համար քաղաքական մեծ վտանգ ներկայացնելուց և հազիվ թե կարիք լինի դրանցից շեղել հանրային ուշադրությունը: Ավելի շատ թերևս պետք է ենթադրել, որ իշխանությունն այդպիսի զուգորդումներով փորձում է ընդգծել ներկայիս ներքաղաքական ֆոնը՝ հանրությանը ցույց տալով իր առավելությունը:

Բանն այն է, որ այսօր ներքաղաքական ինտրիգները առավելապես իշխանության գործողությունների մեջ են թաքնված կամ առկա, քան ընդդիմության: Ընդդիմությունը կարծես թե հայտնվել է դիտորդի դերում: Այստեղ, թերևս, կա մի այլ հանգամանք: Չի բացառվում, որ հանրահավաքներից առաջ ինչ-որ ինտրիգային անակնկալներ մատուցելով՝ իշխանությունն ընդամենը փորձում է ազդել ընդդիմության հռետորաբանության վրա և բովանդակային իմաստով նվազեցնել դրա հրատապությունը: Այսինքն՝ հանրահավաքներից առաջ դաշտ նետված նոր ինտրիգով իշխանությունը, փաստորեն, նոր ուղղություն է տալիս զարգացումներին, համենայնդեպս՝ գոնե առերևույթ տեսանկյունից, ինչի հետևից ընդդիմությանը հանրահավաքի ընթացքում, իհարկե, շատ դժվար է լինում ճկունությամբ հասնելը, քանի որ հանրահավաքը զգալի միջոցառում է իր կազմակերպչական մասշտաբով և ենթակա չէ այնպիսի ճկունության, ինչպիսին, ասենք, կարող են ունենալ իշխանական գրասենյակային որոշումները:

Սակայն, անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ իշխանությունում տեղի ունեցող խմորումները սրանով են առավելապես պայմանավորված: Ավելին՝ սա գուցե և ընդամենը հարակից էֆեկտն է, որ ունենում են ներիշխանական լուրջ խմորումների արդյունք հանդիսացող գործընթացները: Սակայն խնդիրը այն է, որ նման էֆեկտներն ինքնին նշանակալի ազդեցություն են թողնում քաղաքական գործընթացի վրա, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը ներկայումս, առավել քան երբևէ, հայտնվել է իշխանության վերահսկողության ներքո: Թեև սա ամենևին չի նշանակում, որ իշխանության համար ամեն ինչ երաշխավորված է, որովհետև գործընթացը վերահսկելը, տվյալ փուլում, իշխանությանը չի ազատում իրավճակը փոխելու պատասխանատվությունից, որովհետև որքան էլ իրավիճակի վերահսկողության ղեկը անցնի ձեռքից ձեռք, խնդիրներն ու դրանց համար իշխանության պատասխանատվությունը շարունակում են մնալ հրատապ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում