Հայաստանի տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 (մեկ) ժամ հետ:
Նշենք, որ հնարավոր է՝ սա վերջին անգամը լինի, երբ ժամացույցի սլաքները ետ ու առաջ կանենք: Հայաստանում նախատեսում են հրաժարվել ձմեռային ժամանակից: Ժամային գոտու փոփոխությունը, հավանաբար, ուժի մեջ կմտնի մինչև մյուս տարվա մարտի վերջը:
Ի դեպ, Ռուսաստանը հրաժարվում է ձմեռային ժամանակի անցնելուց, իսկ Վրաստանն արդեն վաղուց ժամացույցի ընթացքին չի միջամտում։











































