«Ոսկե ծիրան» կինոփառատոնն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ ռեժիսորներ Մեհմետ Բինայի և Չաներ Ալպերի ¦Զեննե պարող§ թուրքական աղմկահարույց խաղարկային ֆիլմը 5 մրցանակ է ստացել Անթալիայի կինոփառատոնում:
Արմատներով հայ, կանադացի բեմադրող օպերատոր Կանադական կինոօպերատորների միության անդամ Նորայր Կասպերն արժանացել է «Լավագույն օպերատոր» մրցանակին:
Ֆիլմն ստացել է նաև Կինոքննադատների միության «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաև «Լավագույն առաջին ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակները:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ «Ոսկե նարինջ» մրցանակը: Ֆիլմի հեղինակ Մեհմետ Բինայի հետ ծանոթացել եմ Հայաստանում 2008թ.: Նրա ¦Շշնջացող հուշեր§ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ցեղասպանության պատճառով կրոնափոխ հայերի մասին, ներկայացված էր 5-րդ «Ոսկե ծիրան»-ում»,- ասում է Նորայր Կասպերը, ով երեք տասնյակ ֆիլմերի, ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմի բեմադրող օպերատորն է:
¦Զեննե պարողն§ առաջին թուրքական խաղարկային ֆիլմն է, որն անդրադառնում է թուրքական բանակում համասեռամոլների նկատմամբ տիրող ստորացուցիչ վերաբերմունքին:
Անթալիայի կինոփառատոնի մրցանակաբաշխությունը հեռարձակվել է տեղական ալիքներով և Եվրոպական NTV հեռուստաալիքով:
Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում 2009թ. Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել էր գլխավոր մրցանակին:









































