Եվրամիության երկրների ղեկավարները դրել են Եվրոպայում պարտքային ճգնաժամի հաղթահարման հիմքերը` առանցքային որոշումներ ընդունելով Բրյուսելում։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ամերիկյան կողմը սպասում է հաստատված ծրագրերի արագ իրագործմանը և հետագա զարգացմանը: Մենք կշարունակենք աջակցել մեր եվրոպացի գործընկերներին ճգնաժամի դեմ պայքարում, քանի որ մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ` աջակցել համաշխարհային տնտեսության վերականգնմանը և հաղթահարել գործազրկությունը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել ներել Հունաստանի պարտքի 50%-ը: Բացի այդ, ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ընդլայնել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը մինչև 1 տրլն եվրո:












































