ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը թվարկել է աշխարհում դաշինքի գործունեության հիմնական սկզբունքները:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, Ռասմուսենի խոսքերով` դաշինքի սկզբունքների հիմքում ընկած են ազատությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:
«Հենց այդ սկզբունքներն են մեզ դարձնում այն, ինչ կանք: Դրանք մեր կյանքի կարևոր մասն են: Այդ պատճառով մենք պետք է դրանք առաջ տանենք»,- ասել է նա:
Նա նշել է, որ դաշինքի գլխավոր խնդիրն է ապահովել անդամ-երկրների տարածքների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն «մարդկության ողջ պատմության մեջ ամենաստոր ռեպրեսիվ գործիքն է»:







































