Սաուդյան Արաբիայի նոր թագաժառանգ է դարձել ներքին գործերի նախարար, 78-ամյա արքայազն Նայեֆը:
Ինչպես հայնում է Reuters գործակալությունը, հեռուստատեսությամբ հեռարձակվող թագավորական դատարանի հայտարարության համապատասխան` Երդմնակալ խորհրդի հետ հանդիպումից հետո Նայեֆը նշանակվել է թագաժառանգ:
Հիշեցնենք, որ նախկին թագաժառանգ Սուլթան Աբդել Ազիզ Ալ-Սաուդը մահացել էր ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում:
Սաուդյան Արաբիայի գահի փոխանցումը տեղի է ունենում ոչ թե հորից որդուն, ինչպես ընդունված է թագավորություններում, այլ եղբորից եղբորը, որոնք բոլորը Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդի որդիներն են: Նա մահացել էր 1953 թվականին:








































