ԱՊՀ երկրների միջև միասնական մաքսային համակարգին Հայաստանի անդամակցությունն ունի և դրական, և բացասական կողմեր: Ինչպես այսօր ասուլիսում հայտնեց տնտեսագիտության թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը՝ ներկայում մաքսային միության մեջ մտնում են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը, սպասվում է նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի անդամակցությունը:
«Հայաստանը չունի ընդհանուր սահման մաքսային միությանն անդամակցող երկրների հետ»,- ասաց Հ. Հովհաննիսյանը` նշելով, որ առաջին առավելությունը տրասնպորտային ծախսերի կրճատումն է:
Սակայն, ըստ նրա, ՀՀ-ն ԱՀԿ անդամ է, իսկ Բելառուսն ու Ղազախստանը` ոչ, և ՀՀ օրենքները համապատասխանեցված են ԱՀԿ օրենքներին, իսկ մաքսային միությունն առաջնորդվում է ՌԴ օրենքներով: Սա նշանակում է, որ մենք օրենսդրական փոփոխություններ պետք է անենք. «Անդամակցության նպատակը պետք է լուրջ քննարկվի, և մենք դեռ պետք է սպասենք, առավել ևս, որ այդ երկրների հետ երկկողմ պայմանագրեր կան»:
Բանախոսը ՀՀ-֊ի համար առավել առաջնահերթ համարեց լիցենզավորման, ստանդարտավորման խնդիրների կարգավորումը:









































